ԱՄՆ սենատը կրկին մերժել է բանաձևը, որը թույլ կտար սահմանափակել Իրանի դեմ պատերազմ վարելու Թրամփի լիազորությունները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ սենատն ապրիլի 15-ին մերժել է այն բանաձևը, որով նախատեսվում էր թույլ չտալ նախագահին պատերազմ վարել՝ առանց Կոնգրեսի հաստատման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը նշում է, որ փաստաթղթի օգտին քվեարկել է 47 սենատոր, 52 օրենսդիր դեմ է արտահայտվել։

Սենատորների ձայները բաժանվել են հիմնականում կուսակցական սկզբունքով։ Ռենդ Փոլը միակ հանրապետականն էր, որն աջակցել է բանաձևին։ Իր հերթին Ջոն Ֆեթերմանը միակ դեմոկրատն էր, որը դեմ է հանդես եկել բանաձևին։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկին հաջորդած վեց շաբաթվա ընթացքում Սենատի դեմոկրատներն արդեն չորրորդ անգամ էին ներկայացնում այս բանաձևը։

Չնայած ըստ ԱՄՆ սահմանադրության միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, ոչ թե նախագահը, այնուամենայնիվ, երկու կուսակցությունների նախագահներն էլ հայտարարել են, որ այս սահմանափակումը չի կիրառվում կարճաժամկետ գործողությունների դեպքում և այն դեպքում, եթե երկրին անմիջական վտանգ է սպառնում։

Հայերեն فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար