Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր են գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց նոր հարվածներ հասցնելու մասին, որոնց հետևանքով կան նոր զոհեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ Կիևում զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ երեխա։ 48 մարդ վիրավորվել է։

Օդեսայում 8 մարդ է զոհվել։ Դնեպրոպետրովսկի մարզում 3 մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել։ Խարկովում կա 2 վիրավոր։

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 44 հրթիռ, 659 անօդաչու թռչող սարք։

Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում ուկրաինական 200-ից ավելի անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում 5 և 14 տարեկան երկու երեխա է զոհվել։ Եվս երկու մարդ վիրավորվել է։

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը