Հայաստանը դարձել է Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ցանցի շրջանակում աջակցություն ստացող 13-րդ երկիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պաշտոնապես միացել է BES Solution Fund-ին՝ դառնալով Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ցանցի (Biodiversity and Ecosystem Services Network) շրջանակում աջակցություն ստացող 13-րդ երկիրը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կերպով ամրապնդել կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքների ներառումն ազգային քաղաքականությունների և գործնական միջոցառումների մեջ՝ այն պայմաններում, երբ բնապահպանության ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները արագ են փոփոխվում։

Նախարարությունից նշում են, որ նախաձեռնությունը կնպաստի կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների մոտեցումների ավելի արդյունավետ ինտեգրմանն ազգային քաղաքականությունների և զարգացման պլանավորման գործընթացներում՝ ներառյալ IPBES գնահատումների և տեղական գիտելիքների համակարգված կիրառումը։

Միաժամանակ այն կխթանի համագործակցության ամրապնդումը քաղաքականություն մշակողների, գիտնականների և տեղական համայնքների միջև՝ նպաստելով էկոհամակարգերի վերականգնման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման և կլիմայական դիմակայունության ուղղությամբ գործնական մոտեցումների զարգացմանը։

 

Հայերեն العربية English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները