Իրան

ԱՄԷ-ն և Իրանը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ բարձր մակարդակի շփումներ են ունեցել

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն և Իրանը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ բարձր մակարդակի շփումներ են ունեցել

Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, փոխվարչապետ շեյխ Մանսուր բին Զայեդ ալ-Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ՝ քննարկելու տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էմիրաթական WAM գործակալությունը։

«Հեռախոսազրույց է տեղի ունեցել փոխնախագահ, փոխվարչապետ և նախագահական գրասենյակի ղեկավար շեյխ Մանսուր բին Զայեդ ալ-Նահյանի և Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները», - նշված է հաղորդագրության մեջ։

Սա երկու երկրի միջև փետրվարի վերջին սկսված պատերազմից ի վեր առաջին բարձր մակարդակի հեռախոսազրույցն է։

Պատերազմի սկսվելուց հետո ԱՄԷ-ն փակել է Թեհրանում իր դեսպանատունը, հետ կանչել Իրանում իր դեսպանին և դիվանագիտական ​​​​առաքելության բոլոր անդամներին՝ ի պատասխան ԱՄԷ-ի տարածքի դեմ Իրանի հրթիռային հարձակումների:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական արշավ սկսեցին Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը մի շարք հակագրոհներ իրականացրին՝ թիրախավորելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական ռազմական օբյեկտները։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ նպատակ չունի թիրախավորել Պարսից ծոցի կամ հարևան երկրներին, այլ հարվածում է ամերիկյան թիրախներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում