Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 10 մասնակից
1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերի կազմում հանդես կգան ընդհանուր առմամբ 10 մարզիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում մայիսի 2-8-ը կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերում են` 65 կգ` Արտուշ Գրիգորյան, 71 կգ` Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան, 79 կգ` Նարեկ Մկրտչյան, 94 կգ` Վալերիկ Մովսիսյան, 110 կգ` Գրիգոր Ղազարյան, +110 կգ` Գագիկ Մկրտչյան, 69 կգ` Մերի Միսակյան, 77 կգ` Աննա Ամրոյան, 86 կգ` Էմմա Պողոսյան: