ՀՀ ԲՏԱ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 15-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականությունն ապահովելու և պատմական ամուր կապերը գործնական, փոխշահավետ ծրագրերի վերածելու մեծ ներուժը։

Նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված բազմաբնույթ ծրագրերը, իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները: Այս համատեքստում Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» միջոցառման հաջողված մոդելին, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև Հրազդանում «Firebird AI» ընկերության կողմից արհեստական բանականության տվյալային կենտրոնի կառուցման ընթացքին՝ կարևորելով նշված հարթակներում համագործակցության ձևավորման և զարգացման հեռանկարները։

Քննարկվել են նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D), բարձր տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև հունիսի 3-4-ը Հայաստանում նախատեսվող «Research Innovation Science Engineering» (RISE) ցուցահանդեսին եգիպտական կողմի ակտիվ մասնակցության կարևորությանը: Համագործակցության խորացման և փորձի փոխանակման համատեքստում  ընդգծվել է նաև փոխադարձ այցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: 

Կողմերը վերահաստատել են փոխգործակցության շարունակական զարգացման հանձնառությունը՝ ուղղված երկկողմ օրակարգի խորացմանն ու նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Հայերեն English Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ