Իրան

Իրանի հետ հակամարտության ընթացքում վիրավորվել է 399 ամերիկացի զինվորական. CENTCOM

1 րոպեի ընթերցում

Իրանի հետ հակամարտության ընթացքում վիրավորվել է 399 ամերիկացի զինվորական. CENTCOM

Առնվազն 399 ամերիկացի զինծառայող է վիրավորվել Իրանի հարձակումների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Հոքինսին:

Հոքինսի տվյալներով՝ 354 զինծառայող արդեն վերադարձել է ծառայողական պարտականությունների կատարմանը:

Ամերիկացի զինվորականների շրջանում պաշտոնական զոհերի թիվը 13 է:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ: Իսլամական Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել փակել Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի դեմ ագրեսիային աջակցող երկրների հետ կապված նավերի համար: Ապրիլի 8-ի գիշերը Վաշինգտոնը հայտարարել է Թեհրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին: Իրանի անհետաձգելի  բժշկական օգնության կազմակերպության տվյալներով՝ 3375 իրանցի է զոհվել պատերազմի 40 օրվա ընթացքում:

Ապրիլի 11-ին կողմերը բանակցություններ են վարել Իսլամաբադում, սակայն չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ մի շարք հակասությունների պատճառով։

Առաջիկայում ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև կարող է նոր հանդիպում տեղի ունենալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում