Իրան

Իրանն ԱԷՄԳ-ում բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում հնարավոր վնասի հարցը

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱԷՄԳ-ում բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում հնարավոր վնասի հարցը

Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում տարածաշրջանի համար հնարավոր վնասի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Պարսից ծոցի տարածաշրջանը լուրջ վնասի կբախվեր։ Ամեն դեպքում, (Բուշերի գնդակոծություններն) այն թեմաներից մեկն են, որոնք Իրանը սկսել է բարձրացնել միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ԱԷՄԳ-ում», - ասել է Մոհաջերանին գործակալությանը։

Ապրիլի 4-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաղորդել էր, որ «Բուշեր» ատոմակայանի տարածքը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գնդակոծությունների տակ, որի հետևանքով զոհվել է աշխատակիցներից մեկը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ատոմակայանի գնդակոծությունները։

«Ռոսատոմ»-ն ատոմակայանից տարհանել է իր աշխատակիցներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում