Ռուբիոն կմասնակցի ԱՄՆ-ում Լիբանանի և Իսրայելի դեսպանների հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադա Մուավադը և ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերն ապրիլի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00), կհանդիպեն Վաշինգտոնում՝ մեկնարկելու երկկողմ ուղիղ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ  պետքարտուղարության կողմից հրապարակված օրակարգում։

Ըստ օրակարգի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմիանա երկու դեսպանների հետ «աշխատանքային մակարդակով» բանակցություններին։

Նախատեսվում է, որ քննարկումը կկենտրոնանա Լիբանանում հրադադարի ապահովման, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի զինաթափման և խաղաղության պայմանավորվածության վրա։

«Հեզբոլլահ»-ը մերժել է նախատեսված բանակցությունները՝ դրանք անվանելով «անօգուտ» և կոչ անելով Լիբանանի կառավարությանը կենտրոնանալ Իսրայելի «ագրեսիայի» դեմ պայքարի վրա։

Լիբանանի մշակույթի նախարար Ղասան Սալամեն հայտարարել է, որ Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպանների միջև սպասվող բանակցությունները «նախնական հանդիպում» են, որի նպատակն է դադարեցնել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա։

«Մենք խոսում ենք դեսպանների մակարդակով նախապատրաստական ​​հանդիպման մասին՝ ռազմական գործողությունների դադարեցման, եթե ոչ հրադադարի մասին», - ասել է նա Al Jazeera-ին։

Նախարարի խոսքով՝ երկու կողմերը կկարողանան քննարկել հնարավոր խաղաղության բանակցությունները «որոշակի հանգստությամբ» միայն այն ժամանակ, երբ դադարեն իսրայելական ռմբակոծությունները։ Նա նշել է, որ Լիբանանն արդեն ստացել է «որոշակի խոստում, որ Բեյրութի տարածքում պետք է լինի լարվածության թուլացում», չնայած երաշխիքը, ըստ նախարարի, հավանաբար, չափազանց «մեծ բառ» է։

Նա ընդունել է, որ Լիբանանը մեծ լծակներ չունի բանակցությունների մեկնարկին ընդառաջ՝ հավելելով որ կառավարությունը «փորձում է վերականգնել պետական ​​իշխանությունը»։

«Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցի վերաբերյալ Սալամեն ասել է, որ նման գործընթացը «ժամանակ է պահանջում» և չի կարող իրականացվել մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկից հետո «Հեզբոլլահ»-ը հարվածներ է հասցրել Իսրայելին՝ հաջակցություն Թեհրանի, և դրանով Լիբանանը ներքաշել է հակամարտության մեջ։ Իսրայելի ավիահարվածների և ցամաքային գործողությունների հետևանքով մարտի 2-ից ի վեր Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 2000-ը։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում