ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել. գնդակն իրանական դաշտում է. Վենս

4 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն այժմ երկխոսության շարունակությունը կախված է իրանական կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ի հետ հարցազրույցում։

«Չէի ասի, թե (բանակցություններում) ամեն բան վատ է ընթացել։  Շատ բաներ լավ են ընթացել։ Մեծ առաջընթաց է գրանցվել», - ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հստակ ասել է՝ որտեղ կարող է ճկունություն ցուցաբերել և ինչ հստակ պայմանների ապահովման դեպքում կարող է համաձայնության հասնել։

Վենսը նաև դրական է համարել նման բարձր մակարդակով Իրանի հետ բանակցությունները։

«Գլխավոր հարցն այն է՝ արդյոք իրանական կողմը բավարար ճկունություն կցուցաբերի, արդյոք կընդունի այն կարևոր կետերը, որոնք մենք պետք է տեսնենք, որպեսզի առաջ գնանք», - ասել է նա։

Վենսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի բոլոր «կարմիր գծերը» բխում են նրանից, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, և դա պետք է լինի ստուգելի։ Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է դրան, ինչը լավ է։ Ամերիկյան կողմի պահանջներից մյուսն էլ այն է, որ Իրանում առկա հարստացված ուրանը դուրս բերվի երկրից, և ԱՄՆ-ն ցանկանում է, որ այդ ուրանը, որը 2025 թ. հունիսի ամերիկյան հարվածներից հետո թաղված է գետնի տակ, անցնի իր վերահսկողության տակ։

Վենսը նաև նշել է, որ Իրանը չպետք է հնարավորություն ունենա հարստացնել ուրանը։

Լրագրողը նաև հարց է ուղղել՝ արդյոք Իրանի հետ սպասվում են նոր բանակցություններ։

«Լավ կլինի, որ այդ հարցն ուղղվի իրանցիներին, քանի որ գնդակն իրականում նրանց դաշտում է», - ասել է Վենսը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հստակ նշել է, որ միջուկային նյութը պետք է դուրս գա Իրանից։

Նրա խոսքով՝ Իսլամաբադում գտնվող իրանական թիմը չէր կարող գործարք կնքել, և ստիպված էր վերադառնալ Թեհրան՝ կա՛մ գերագույն առաջնորդից, կա՛մ ինչ-որ այլ մեկից համաձայնություն ստանալու ամերիկյան պայմանների շուրջ։

«Հաջորդ քայլն իրանցիներից է կախված», - նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Նա հավելել է, որ Պակիստանում բանակցությունների ժամանակ նաև քննարկվել է Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացումը։

«Եթե նրանք դա չանեն, ապա սա հիմնովին կփոխի նրանց հետ բանակցությունների բնույթը», - նշել է Վենսը։

«Մենք պետք է դուրս բերենք հարստացված նյութը Իրանից։ Մենք պետք է նրանցից վերջնական հաստատում ստանանք, որ նրանք միջուկային զենք չեն մշակի։ Եվ ես կարծում եմ, որ եթե իրանցիները պատրաստ են ընդառաջ քայլ անել, ապա դա կարող է շատ լավ գործարք լինել երկու երկրների համար։ Եթե նրանք պատրաստ չեն ընդառաջ քայլ անել, դա նրանց գործն է», - հավելել է փոխնախագահը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունի ռազմական առավելություն, Իրանի վրա տնտեսական ճնշում է գործադրում իրանական նավահանգիստների շրջափակման միջոցով։ Վենսը հիշեցրել է, որ ԱՄՆ շրջափակման պատճառով ոչ մի նավ չի կարող մտնել կամ դուրս գալ իրանական նավահանգիստներից։

Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցի շուրջ՝ մի շարք հակասությունների պատճառով: Միացյալ Նահանգները հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու մասին:

Իրան

Պակիստանում հայտարարել են առաջիկայում Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցությունների մասին

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում