Սպորտ

Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից են

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից են

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լեհական Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 5-ական միավորով առաջատարներից թվում են:

4,5 միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանը հավաքել են 4 միավոր:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանն ունի 15 մասնակից: Առաջնությունը կավարտվի ապրիլի 19-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում