Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Բրյուսելում
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 14-ին աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հաղորդագրության համաձայն՝ ծրագրված են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումներ ԵՄ գործընկերների, այդ թվում՝ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։