Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործարարների հետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործարարների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հանդիպման են հրավիրել Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած և ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին։

«Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն գործառույթի համար, որ դուք իրականացնում եք նաև այն պատճառով, որ ընկերությունները, ես կարող եմ ասել 2018 թվականից հետո, հիմնականում արձագանքող են եղել և շարունակում են արձագանքող լինել Կառավարության քաղաքականություններին։ Մեր հիմնական ասելիքներից և ընդգծումներից մեկն այն է, որ 2018 թվականի ի վեր Հայաստանում 288 հազար աշխատատեղ է ստեղծվել, բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, այդ աշխատատեղերը դուք եք ստեղծել։ Իհարկե, Կառավարության քաղաքականությունները նպաստել են դրան, և մենք նաև որոշակի միջավայր ենք ստեղծել։ Իհարկե, ի սկզբանե մենք շատ կենտրոնացած էինք այն հարցի վրա, թե ինչքան աշխատատեղ է պարզապես ստվերից դուրս եկել, ինչքան աշխատատեղ է զրոյից ստեղծվել, բայց հետո հասկացանք, որ այդ խոսակցությունը շատ խճճող է, և այն աշխատատեղերը, որոնք կան և տեսանելի են պետության համար, դրանք կան, իսկ այն աշխատատեղերը, որոնք չկան, դրանք ուղղակի չկան, դա այլ կատեգորիայի երևույթ է։ Շատ կարևոր է, որ մենք այս դինամիկան շարունակենք»,- մանրամասնել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ներառել է տարեկան առնվազն 25 հազար աշխատատեղ ստեղծելու հարցը։

«Ընդհանրապես աշխատանքի շուկայում տեղի ունեցող և սպասվող պրոցեսները պետք է լինեն հատուկ ուշադրության կենտրոնում, որովհետև արհեստական բանականության ավելի ու ավելի մեծ ներառումը տնտեսության մեջ, ռիսկեր է առաջացնում այդ թվում աշխատատեղերի մասով։ Իհարկե, ես համոզված եմ, որ ընկերությունների մի մասն արդեն կիրառում են այդ գործիքը, մյուսներն անխուսափելիորեն կիրառելու են այդ գործիքը, և դա որոշակի ռիսկեր է բերում աշխատատեղերի տրանսֆորմացիայի և դերաբաշխման առումով։ Ընդհանրապես կանխատեսում կա, որ որոշ մասնագիտություններ գնալով կամ վերանալու են կամ ավելի քիչ դերակատարում են ունենալու՝ սկսած արդյունաբերությունից, շարունակած առողջապահությունով և նույնիսկ կրթությունով։ Եվ այստեղ շատ մեծ վերլուծական և գործնական աշխատանք է պետք, որպեսզի մենք երկարաժամկետ հեռանկարում խնդիրների առաջ չկանգնենք։ Պետք է արձանագրել, որ արհեստական բանականությունը դեռ ծանոթ երևույթ չի, և, չնայած անընդհատ վերլուծություններին, շատ ճշգրիտ ալգորիթմներ չկան, որոնք ցույց կտան, թե ինչ տեղի կունենա դրա արդյունքում»,- ասել է վարչապետը՝ շեշտելով, որ պետք է հասկանան, թե ինչ ունեն անելու, ինչ ուղղություններով պետք է համագործակցեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայերեն فارسی Français

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ