Արթուր Ավետիսյանը դարձել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժություններում Արթուր Ավետիսյանը 6 փուլերից երեքում դարձել է ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր:

 

 

 

Հայերեն العربية Русский