ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում վնասվել է ավելի քան 125 000 քաղաքացիական օբյեկտ. Կարմիր մահիկ

1 րոպեի ընթերցում

Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով ամբողջ երկրում հարված է հասցվել, ընդհանուր առմամբ, 125 630 քաղաքացիական օբյեկտի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Քոլիվանդի խոսքով՝ վնասված օբյեկտներից 23 500-n առևտրային կենտրոններ և գործարար հաստատություններ են, իսկ 339-ը՝ բժշկական հաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ, դեղատներ, լաբորատորիաներ, առողջապահական կենտրոններ և շտապ օգնության սենյակներ։

Մերձավոր Արևելքում Իրանի հետ պատերազմը, որը մեկնարկել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներով, հազարավոր մարդկանց կյանք է խլել։

Իրանի դատաբժշկական կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդի Արանին ապրիլի 9-ին հայտնել է, որ ամերիկա-իսրայելական հարվածներից Իրանում ավելի քան 3000 մարդ է զոհվել։

ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ի գիշերը համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Կողմերը պետք է Պակիստանում բանակցություններ վարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։

Հայերեն Русский

Հիմնանորոգվում է Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա տանող ճանապարհը

Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու Ինտերպոլի գլխավոր քարտուղարը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման հարցը

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը նախնական դատալսումներ է նշանակել

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի

Որոշել ենք մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային. Սուրեն Պապիկյան

Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ

ԱՄՆ նախագահը կրկին առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել «Թրամփի նեղուց»

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման արդիականացման տեսանկյունից անհրաժեշտ են թռիչքաձև զարգացմանը միտված քայլեր․ ՆԳ նախարար