Իրան

Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց կպաշտպանի իր իրավունքները

1 րոպեի ընթերցում

Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց կպաշտպանի իր իրավունքները

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի ցանկանում Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, սակայն կպաշտպանի իր իրավունքները որպես ազգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից արված հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը:

«Մենք պատերազմ չենք փնտրել և չենք ցանկանում այն։ Սակայն մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից, և այս առումով մենք ամբողջ դիմադրության ճակատը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն», - ասել է նա ուղերձում՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Լիբանանը, որտեղ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Թեհրանի դաշնակից «Հեզբոլլահ»-ի դեմ։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցի կառավարումը «կբարձրացնի նոր մակարդակի»:

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Թրամփն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցով նավերի անցումը թույլատրելու մասին պայմանավորվածությունները չկատարելու համար։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում