Մերձավոր Արևելքը չի մտնում ՆԱՏՕ-ի «գործողության շրջանի» մեջ. Իսպանիայի արտգործնախարար

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը չի գտնվում ՆԱՏՕ-ի «գործողության շրջանում», և որ դաշինքը չի մասնակցի տարածաշրջանի հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Ապրիլի 9-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է աջակցություն ցուցաբերել Հորմուզի նեղուցով ազատ անցում ապահովելու համար։

«Ոչ միայն մենք, այլև շատ դաշնակիցներ արտահայտվել են նույն ոգով. ՆԱՏՕ-ն չի մասնակցի այդ պատերազմին», - Իսպանիայի արտգործնախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է, որ «Մերձավոր Արևելքը չի գտնվում ՆԱՏՕ-ի գործողության շրջանում»։

Նախարարի խոսքով՝ Իսրայելի կողմից Լիբանանի տարածքի շարունակվող ռմբակոծությունները վկայում են, որ հրեական պետությունը «չի ցանկանում խաղաղության համար դադար տալ, չի ցանկանում ոչ մի վայրկյան հույս թողնել»։

Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին: Սակայն Իսրայելը հայտարարել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը դադարել էր։ ԱՄՆ-ն կոչ էր արել, որ իր դաշնակիցների մասնակցեն Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգության ապահովմանը, սակայն բացասական պատասխան էր ստացել։

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին