Միրզոյանն էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների մանրամասները

1 րոպեի ընթերցում

Միրզոյանն էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների մանրամասները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգու Ցահքնան Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային հարցեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Քննարկել ենք տարածաշրջանային հարցեր։ Մենք Էստոնիային մեր երախտիքն ենք հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար։  

Քննարկել ենք այս օրերին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները, Արևելյան Եվրոպան, խնդիրները, որոնց աշխարհն այսօր բախվում է, միևնույն ժամանակ փորձել ենք մտքեր փոխանակել հնարավոր լուծումների ուղղությամբ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանն էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման, Հայաստան-Թուրքիա կարգավորման, ենթակառուցվածքների ապաշրջափակման, TRIPP նախագծի և դրա ուղղությամբ շարունակական աշխատանքների մանրամասները։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում