Իրան

Իսրայելը պատրաստ է վերսկսել մարտական ​​գործողություններն Իրանի դեմ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը պատրաստ է վերսկսել մարտական ​​գործողություններն Իրանի դեմ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) պատրաստ է Իրանի դեմ մարտական գործողությունների հնարավոր վերսկսմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ԻՊԲ շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։

«Իրանն արդեն այն չէ, այն զգալիորեն ավելի թույլ է, և Իսրայելը պատրաստ է, եթե պահանջվի, ցանկացած պահի վերադառնալ հզոր մարտական գործողությունների», - ասել է Զամիրը։

Նա ընդգծել է, որ «ԻՊԲ-ի ձեռքբերումներն Իրանի դեմ պատերազմում աննախադեպ են ու պատմական»։

ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ին համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Կողմերը պետք է Պակիստանում բանակցություններ վարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։ Իսրայելը հայտարարել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, և շարունակում է հարվածներն այդ երկրին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում