Իրանը Հորմուզի նեղուցի կառավարումը կբարձրացնի նոր մակարդակի. Խամենեի
1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցի կառավարումը «կբարձրացնի նոր մակարդակի»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից արված հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Խամենեիի հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իրանը, չնայած ավերածություններին, որոնք մնացել են թշնամու հարվածներից և ռմբակոծություններից, հաղթել է պատերազմում:
ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Թրամփն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցով նավերի անցումը թույլատրելու մասին պայմանավորվածությունները չկատարելու համար։
Կարդացեք հոդվածը` Русский