Իրան

Իրանի խորհրդարանի խոսնակը նախազգուշացրել է Լիբանանի հարվածներին «հզոր պատասխան» տալու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանի խոսնակը նախազգուշացրել է Լիբանանի հարվածներին «հզոր պատասխան» տալու մասին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարի շրջանակներում Իսրայելի կողմից Լիբանանի վրա շարունակական հարձակումները կհանգեցնեն «հզոր պատասխանի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

Ինչպես իրանցի մյուս պաշտոնյաները, Ղալիբաֆը նույնպես պնդել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը տարածվում է նաև Լիբանանի վրա, ինչը հերքել են և՛ Իսրայելը, և՛ ԱՄՆ-ն։

«Հրադադարի խախտումները ենթադրում են որոշակի գնի վճարում և հզոր պատասխաններ։ Անմիջապես դադարեցրեք կրակը», - գրել է նա։

Պակիստանում առաջիկա օրերին նախատեսվող բանակցություններում Ղալիբաֆը կարող է լինել իրանական պատվիրակության ղեկավարը։ ԱՄՆ պատվիրակությունն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում