Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Ղազախստանի տրանսպորտի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա շրջանակներում՝ երկաթուղային ոլորտին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Ղազախստանի տրանսպորտի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա շրջանակներում՝ երկաթուղային ոլորտին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Խուդաթյանը կարևորել է Ղազախստանի հետ առկա հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ 

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ավիացիոն, տրանսպորտային ոլորտներին։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ավիացիոն ուղիղ կապի հաստատման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա շրջանակներում՝ երկաթուղային ոլորտին։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում