Իրան

Իսրայելի շարունակական հարվածները Լիբանանին բանակցություններն անիմաստ կդարձնեն. Փեզեշքիան

1 րոպեի ընթերցում

Իսրայելի շարունակական հարվածները Լիբանանին բանակցություններն անիմաստ կդարձնեն. Փեզեշքիան

Իրանը Լիբանանի վրա Իսրայելի գրոհներում տեսնում է վտանգավոր նախանշան, որ Միացյալ Նահանգների հետ հաշտության շուրջ հնարավոր համաձայնագիրը չի պահպանվի: Իրանը «մատը պահում է ձգանի վրա»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Լիբանանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի շարունակական ագրեսիան հրադադարի շուրջ նախնական պայմանավորվածության կոպիտ խախտում է և խաբեության ու հնարավոր պայմանավորվածությունների չպահպանման վտանգավոր նախանշան։ Այս ագրեսիայի շարունակումը բանակցություններն անիմաստ կդարձնի։ Մեր մատը մնում է ձգանի վրա», - գրել է նա X սոցիալական հարթակում։

Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը երբեք չի լքի «իր լիբանանցի եղբայրներին ու քույրերին»։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն իր հերթին դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, որոնց հետևանքով ապրիլի 8-ին 203 մարդ է զոհվել։ Նա հայտարարել է, որ Իրանը կապահովի Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումը, սակայն նեղուցի վերաբացումը տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իսկապես «վերջ դնի այս ագրեսիային»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում