ԵՄ-ն Մերձավոր Արևելքում թռիչքների վտանգի մասին իր նախազգուշացումը երկարաձգել է մինչև ապրիլի 24-ը

1 րոպեի ընթերցում

Եվրամիության ավիացիոն կարգավորողը՝ EASA-ն, Մերձավոր Արևելքի շրջանում քաղաքացիական ավիացիայի համար թռիչքների վտանգի մասին նախազգուշացումը երկարաձգել է մինչև ապրիլի 24-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կարգավորող մարմնից հայտնել են «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։

Նշվել է, որ դա կապված է տարածաշրջանում առկա անկայուն իրադրության հետ։

«Այս որոշումն արտացոլում է իրադրության շարունակական անկայունությունը, ներառյալ հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդագրությունները։ Ռեժիմի երկարաձգումը մեզ թույլ կտա ուշադիր հետևել իրադարձությունների զարգացումներին և գնահատել սպառնալիքների ու ռիսկերի էվոլյուցիան», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ թռիչքների գոտիների համար բոլոր ռիսկերն ու վտանգները պահպանվում են, փոփոխություններ չկան։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն