Իսրայելը կշարունակի հարվածները «Հեզբոլլահ»-ին, «որտեղ անհրաժեշտ լինի». Նեթանյահու

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կշարունակեն հարվածել լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը, «որտեղ անհրաժեշտ լինի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մեր ուղերձը հստակ է՝ յուրաքանչյուր ոք, ով կգործի Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ, կթիրախավորվի։ Մենք կշարունակենք հարվածել «Հեզբոլլահ»-ին, որտեղ անհրաժեշտ լինի, մինչև չվերականգնենք հյուսիսի բնակիչների լիակատար անվտանգությունը», - ասել է նա։

Նեթանյահուի այս մեկնաբանությունից առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Քասեմի քարտուղար և եղբորորդի Ալի Յուսուֆ Հարշիի սպանության մասին։

Իսրայելն ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնությունից հետո հայտարարել էր, որ այն չի տարածվում Լիբանանի վրա։ Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակական հարվածները հավասարազոր են համաձայնագրի «լուրջ խախտման»։ Իր հերթին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ համաձայնությունը չէր ենթադրում, որ հրադադարը տարածվելու է նաև Լիբանանի վրա։

Իսրայելական հարվածներից ապրիլի 8-ին Լիբանանում 182  մարդ է զոհվել։ Երկրում ապրիլի 9 սգո օր է հայտարարվել։

Քաղաքականություն

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ․ ԱԳՆ

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին