Իրան

Իրանում ավելի քան 3000 մարդ է զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ

1 րոպեի ընթերցում

Իրանում ավելի քան 3000 մարդ է զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ

Ավելի քան 3000 մարդ զոհ է դարձել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի դատաբժշկական կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդի Արանին:

Նա նշել է, որ զոհերի շուրջ 40 տոկոսին հնարավոր չէ նույնականացնել։

Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ապագա համաձայնագրի համար որպես աշխատանքային հիմք կարող է ծառայել 10 կետից բաղկացած իրանական ծրագիրը։ Այն, ի թիվս այլ կետերի, ներառում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացում, Հորմուզի նկատմամբ նրա վերահսկողության ապահովում, ուրանի հարստացման իրավունքը, ինչպես նաև բոլոր ճակատներում մարտերի, ներառյալ «Հեզբոլլահ»-ի դեմ Իսրայելի գործողության դադարեցում։

Կողմերն Իսլամաբադում բանակցություններ կանցկացնեն, ամենայն հավանականությամբ, ապրիլի 10-ին։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում