Նինոծմինդա սահմանային անցակետը փակ լինելու պատճառով Բավրայի մաքսակետը երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար
1 րոպեի ընթերցում

Եղանակային վատ պայմանների պատճառով փակ է վրացական Նինոծմինդա սահմանային անցակետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
Միաժամանակ, Կոմիտեից տեղեկացնում են, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների համար՝ լրացուցիչ կտեղեկացվի։
Կարդացեք հոդվածը` Русский