Իրան

Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ հակամարտության լիակատար դադարեցումը

1 րոպեի ընթերցում

Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ հակամարտության լիակատար դադարեցումը

Իրանը կարծում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հակամարտության լիակատար դադարեցումը հնարավոր է, եթե Վաշինգտոնը «լուրջ մոտեցում» ցուցաբերի այդ հարցում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Եթե ԱՄՆ-ն լուրջ մոտեցում ցուցաբերի, հնարավոր կլինի հասնել պատերազմի լիակատար դադարեցմանը, կայունության և կայուն անվտանգության ապահովմանը», - այս մասին Արաղչին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում։

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում