ՀՀ ԱՍՀ նախարարն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն
1 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թորոսյանը խորհրդակցություն է անցկացրել հաստատության ղեկավար կազմի և աշխատակիցների մասնակցությամբ՝ քննարկելով ընթացիկ ծրագրերն ու առաջնահերթությունները։
Անդրադարձ է կատարվել նաև խնամքի կենտրոնում նախատեսվող վերանորոգման աշխատանքներին, դրանց կազմակերպման փուլերին և արդյունավետ իրականացմանը։
Նախարարը նաև շրջել է կենտրոնի տարածքով, այցելել հիպոթերապիայի, կավագործության և փայտամշակման կենտրոններ, շփվել է հաստատության բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով ու նախասիրություններով։