Իրան

Իսրայելի ընդդիմության առաջնորդն Իրանի հետ հրադադարը որակել է որպես «դիվանագիտական ​​աղետ»

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ընդդիմության առաջնորդն Իրանի հետ հրադադարը որակել է որպես «դիվանագիտական ​​աղետ»

Իրանի հետ հրադադարի քննարկման ժամանակ բանակցությունների սեղանից Իսրայելի բացակայությունը «դիվանագիտական ​​աղետ» է, որի համար մեղավոր է վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի ընդդիմության առաջնորդ և նախկին վարչապետ Յաիր Լապիդը։

«Մեր ողջ պատմության ընթացքում մենք երբեք չենք բախվել այս մասշտաբի դիվանագիտական ​​աղետի։ Իսրայելը նույնիսկ բանակցությունների սեղանի շուրջ չի եղել, երբ որոշումներ էին կայացվում մեր ազգային անվտանգության հիմքերի վերաբերյալ», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Լապիդի կարծիքով՝ վարչապետը «ձախողվել է քաղաքական ու ռազմավարական առումով, ինչպես նաև չի հասնել առաջադրված որևէ նպատակի»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել բանակցել Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա և հայտարարել է, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանին հարվածները։ Իրանում և Իսրայելում նույնպես համաձայնել են դադարեցնել հարվածները։

Հնարավոր է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ անցկացնեն ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում