Իրան

Իրաքի արմատական ​​խմբավորումները հայտարարել են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողությունները երկու շաբաթով դադարեցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրաքի արմատական ​​խմբավորումները հայտարարել են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողությունները երկու շաբաթով դադարեցնելու մասին

Շիաների ռազմականացված խմբավորումները, որոնք մտնում են  «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման կազմի մեջ, հայտարարել են Իրաքի տարածքում և դրանից դուրս գտնվող ամերիկյան և իսրայելական օբյեկտների դեմ մարտական գործողությունները երկու շաբաթով դադարեցնելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբավորումների հաղորդագրությունը հրապարակել է Al Arabiya-ն։

«Մենք հայտարարում ենք ռազմական գործողությունների երկշաբաթյա դադարեցման մասին երկրի ներսում և դրա սահմաններից դուրս», - նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանը 10 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել միջնորդների միջոցով, և այդ ծրագրի հիման վրա բանակցություններ կսկսվեն։ Կողմերը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն իր հերթին գրառում է կատարել X-ում՝ հայտարարելով հրադադարի մասին, որն ուժի մեջ պետք է մտնի «անմիջապես»։ Շարիֆը նաև նշել է, որ հրադադարի համաձայնել են ինչպես Իրանը և ԱՄՆ-ն, այնպես էլ նրանց դաշնակիցները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում