Կրթություն

Դպրոցականների նորարարական աստղագիտական նախագիծ՝ անգլերենի դասընթացի համադրությամբ

2 րոպեի ընթերցում

Դպրոցականների նորարարական աստղագիտական նախագիծ՝ անգլերենի դասընթացի համադրությամբ

Հայ գիտնականների ավանդն անգլերենով լուսաբանելու և միջազգային լսարանին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակում Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալել էր Գյումրու տնտեսագիտական վարժարանի 11-րդ դասարանի աշակերտներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունը:

Անգլերենի դասընթացի շրջանակում իրականացվող այս նախագծի ընթացքում աշակերտները ստեղծում են թվայնացված աուդիոգիդեր, որոնք նախատեսված են Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում օգտագործման համար։ Արդեն պատրաստված աուդիոգիդերի մի մասը թվայնացվել է անգլերենով և վերածվել QR կոդերի, որոնք սկանավորելով՝ այցելուները կարող են տեղեկանալ Բյուրականի աստղադիտարանի պատմությանը և գործունեությանը։

Նախագծային աշխատանքը ղեկավարում է 11-րդ դասարանի անգլերենի դասագրքի համահեղինակ Օհաննա Ավետիսյանը, իսկ նյութն ընտրված է նշված դասագրքում առաջարկվող թեմաներից։

Նախագծի շրջանակում աշակերտներն իրականացնում են աստղագիտական ուղղվածության մեկ այլ աշխատանք ևս. ուսումնասիրում են կյանքի գոյության հնարավորությունն այլ մոլորակների վրա։ Աշխատանքի նպատակն է ստեղծել կրթական խաղ, որը կցուցադրի, թե ինքնագնաց ռոբոտն ինչպես կարող է գործունեություն ծավալել Մարս մոլորակի վրա։

Ձեռք է բերվել ծրագիրը շարունակելու և Բյուրականի աստղադիտարանի այլ այցելավայրերի ներգրավմամբ ընդլայնելու պայմանավորվածություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում