Աշխարհի տարբեր երկրներ ողջունել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը

2 րոպեի ընթերցում

Մի քանի երկիր, այդ թվում՝ Եգիպտոսը, Իրաքը, Ճապոնիան, Ինդոնեզիան, Մալայզիան, ինչպես նաև Օմանը, Ուկրաինան, Ավստրալիան և Նոր Զելանդիան ողջունել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Եգիպտոսի ԱԳ նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Պակիստանի և Թուրքիայի հետ համատեղ կշարունակի ջանքերը՝ «տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու համար»։

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը X-ում գրել է. «Չնայած սա խրախուսական լուր է, սակայն առաջիկա օրերին դեռևս զգալի աշխատանք է պետք կատարել՝ երկարատև հրադադար ապահովելու համար»։

The Associated Press-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ապրիլի 8-ին մեկնում է Պարսից ծոց՝ աջակցելու նոր հայտարարված հրադադարին և Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը դադարեցնելու ավելի լայն ջանքերին։

«Հրադադարը մի պահ թեթևացում կբերի տարածաշրջանին և աշխարհին, բայց այն պետք է վերածվի երկարատև համաձայնագրի», - ասել է Սթարմերը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան կոչ է արել Վաշինգտոնին նմանատիպ «վճռականություն» ցուցաբերել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու հարցում։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ընդգծել է, որ առաջիկա օրերին նպատակը պետք է լինի դիվանագիտական ​​ուղիներով «պատերազմի երկարատև դադարեցման» շուրջ բանակցությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ Նա հայտնել է, որ Իրանը 10 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել միջնորդների միջոցով, և այդ ծրագրի հիման վրա բանակցություններ կսկսվեն։

Իրան

Պատերազմի հիմքում ընկած պատճառները մնում են չլուծված. Կալասը կարևորել է միջնորդական ջանքերի շարունակումը

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին