Իրան

Սպիտակ տունը պատասխանել է Իրանին միջուկային զենքով հարվածելու իր պատրաստակամության վերաբերյալ հաղորդագրություններին

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը պատասխանել է Իրանին միջուկային զենքով հարվածելու իր պատրաստակամության վերաբերյալ հաղորդագրություններին

Ամերիկյան վարչակազմն արձագանքելով Իրանի դեմ միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններին՝ «տխմարներ» է անվանել նման տեղեկություններ տարածող լրագրողներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան գրառումը ներկայացված է X սոցիալական ցանցում Սպիտակ տան էջում։

«Փոխնախագահի ասածներից բառացիորեն ոչինչ չի «ենթադրում» դա, դուք լիակատար տխմարներ եք»,- նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ «Headquarters» պորտալը հրապարակել էր տեսանյութ, որում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշում է, որ Վաշինգտոնը դեռևս ունի գործիքներ, որոնք որոշել է առայժմ չօգտագործել Իրանի դեմ։ Լրատվամիջոցը դրանից եզրակացրել էր, որ փոխնախագահը ակնարկել է՝ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք կիրառել Իրանի դեմ։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում