Իրան

Իսրայելը հարվածել է Իրանի երկաթուղային գծերին և 10 կարևոր կամուրջների

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածել է Իրանի երկաթուղային գծերին և 10 կարևոր կամուրջների

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ձեռնարկած զենքի տեղափոխության գործընթացը կանխելու նպատակով Իսրայելի օդուժը հարվածել է Իրանի մի քանի կամուրջների և առանցքային երկաթուղային գծերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է The Times of Israel թերթը։

Հաղորդվում է, որ հարվածելուց առաջ Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև ապրիլի 7-ի երեկո հեռու մնան երկաթուղային ենթակառուցվածքներից։ Իսրայելցի զինվորականներն ընդգծել են, Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումների նպատակն է տնտեսական վնաս հասցնել այս երկրի իշխանություններին։

Ավելի վաղ իրանական IRNA լրատվական գործակալությունը հաղորդել էր Իրանի Սպահան նահանգի Քաշան և Կում քաղաքներում գտնվող երկու կամուրջներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածելու մասին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում