Իրան

Իրանի կենտրոնում գտնվող կամուրջներից մեկը ենթարկվել է ամերիկա-իսրայելական գրոհի. IRIB

1 րոպեի ընթերցում

Իրանի կենտրոնում գտնվող կամուրջներից մեկը ենթարկվել է ամերիկա-իսրայելական գրոհի. IRIB

Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգի կամուրջներից մեկը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

«Մի քանի րոպե առաջ Ղոմը կապող կամուրջներից մեկը, որը գտնվում է նահանգի արևմուտքում՝ Ղոմ քաղաքի սահմաններից դուրս, ենթարկվել է ամերիկա-սիոնիստական հակառակորդի հարվածներին», - հաղորդել է իրանական հեռարձակողը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կհրամայի ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի: Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև Երևանի ժամանակով ապրիլի 8-ի առավոտյան ժամը 4-ը, որից հետո, նրա խոսքով, Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ:

Ավելի ուշ Թրամփը սպառնացել է վերացնել իրանական քաղաքակրթությունը, եթե Թեհրանն իր հետ համաձայնության չգա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում