Սպորտ

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ Արմավիր քաղաքում կայացել է դպրոցական աղջիկների մրցաշար

1 րոպեի ընթերցում

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ Արմավիր քաղաքում  կայացել է դպրոցական աղջիկների մրցաշար

Արմավիր քաղաքի «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ կայացել է աղջիկների դպրոցական ֆուտբոլային մրցաշար:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Սարդարապատ» ակումբի մամուլի ծառայությունից:

Մրցաշարն իրականացվում է «Սարդարապատ»-ի «Արմավիրում կանանց ֆուտբոլի զարգացումը՝ որպես հավասարության, կրթության և հզորացման լծակ» ծրագրի շրջանակներում:  Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի անմիջական ու գործուն աջակցությամբ։

Մասնակցության հայտ են ներկայացրել 8 դպրոցների ավելի քան 110 աշակերտներ:

Ակումբն իր վրա է վերցրել բոլոր կազմակերպչական ծախսերը, այդ թվում՝ մասնակիցների տեղափոխումն ու անհրաժեշտ պայմանների ապահովումը:

Մրցաշարի շրջանակում երկու տարիքային խմբերում հաղթող են ճանաչվել Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցը (մինչև 12 տարեկան) և Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը (12 տարեկանից բարձր):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում