Սպորտ

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները կմասնակցեն «World Boxing»-ի կողմից կազմակերպվող աշխարհի գավաթի խաղարկությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները կմասնակցեն «World Boxing»-ի կողմից կազմակերպվող աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայաստանի բռնցքամարտի կանանց ու տղամարդկանց ընտրանիները կմասնակցեն «World Boxing»-ի կողմից կազմակերպվող աշխարհի գավաթի խաղարկությանը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Աշխարհի գավաթին կմասնակցեն` Անուշ Գրիգորյանը (51 կգ),  Էլիդա Քոչարյանը (65 կգ),  Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ)։

Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը կկայանա Բրազիլիայում, ապրիլի 20-26-ը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում