Իրան

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի Խարգ կղզուն. Mehr

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի Խարգ կղզուն. Mehr

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Իրանի Խարգ կղզուն, որը երկրի նավթի արտահանման գլխավոր հայգույցն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Mehr լրատվական գործակալությունը։

«Ամերիկա-սիոնիստական ​​թշնամին մի քանի հարձակում է իրականացրել Խարգ կղզու վրա, որոտացել է մի քանի պայթյուն», - հաղորդել է գործակալությունը։

Լրատվամիջոցը չի նշել, թե կղզու հատկապես որ օբյեկտներն են գրոհների ենթարկվել. այստեղ է գտնվում Իրանի խոշորագույն նավթային տերմինալը։

Մարտի վերջին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ռազմածովային ուժերի «Տրիպոլի» դեսանտային նավը ժամանել է Մերձավոր Արևելք։ Շատ մասնագետներ դա կապում են Իրանի Խարգ կղզու գրավման հնարավոր գործողության հետ։ Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով աղբյուրների, հայտնել են, որ ԱՄՆ-ն ցամաքային գործողություններ է պլանավորում Իրանում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում