Իրան

Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում 133 մարդ է հոսպիտալացվել երկրի դեմ հարձակումների հետևանքով

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում 133 մարդ է հոսպիտալացվել երկրի դեմ հարձակումների հետևանքով

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում 133 մարդ է հոսպիտալացվել Իրանի և «Հեզբոլլահ»-ի հարձակումների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Իսրայելի առողջապահության նախարարությունը X հարթակում գրառման մեջ։

«Երեկ ժամը 7:00-ից մինչև այսօր առավոտյան ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոցներ ընդունված 133 մարդկանցից հինգի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 127-ի վիճակը՝ թեթև, իսկ մեկի վիճակը՝ ծանր», - նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նաև տեղեկացրել է, որ հակամարտության մեկնարկից ի վեր 2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ հիվանդանոցներ է տեղափոխվել 7183 տուժած, որոնցից 118-ը ներկայում հոսպիտալացված են։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ հակամարտության հետևանքով Իսրայելում զոհերի թիվը հասել է 26-ի։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Իր հերթին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, հաջակցություն Իրանի, հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում