Իրան

Իրանն այլևս զսպվածություն չի ցուցաբերի Ծոցի երկրներում ԱՄՆ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելիս. ԻՀՊԿ

1 րոպեի ընթերցում

Իրանն այլևս զսպվածություն չի ցուցաբերի Ծոցի երկրներում ԱՄՆ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելիս. ԻՀՊԿ

Իրանի զինված ուժերն Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո այլևս զսպվածություն չեն ցուցաբերի Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքների դեմ պատասխան հարվածների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցները նույնպես պետք է իմանան, որ մինչ օրս, ելնելով բարիդրացիության սկզբունքներից,  մենք ցուցաբերել ենք զգալի զսպվածություն և հաշվի ենք առել որոշակի սահմանափակումներ պատասխան թիրախներն ընտրելիս, սակայն այսուհետ այդ բոլոր սահմանափակումները վերացվել են», -  հայտարարությունից հատված է մեջբերում Իրանի պետական ​​​​հեռուստառադիոընկերությունը:

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ եթե ԱՄՆ նախագահն իրագործի Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու իր սպառնալիքը, ապա Իրանի ուժերն այնպիսի անուղղելի վնաս կհասցնեն ԱՄՆ էներգետիկ օբյեկտներին, որ «ԱՄՆ-ն և նրա գործընկերները երկար տարիներ կզրկվեն Մերձավոր Արևելքում գազի և նավթի հասանելիությունից»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում