Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում հայտնի են անասնագլխաքանակի հաշվառման արդյունքները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում հայտնի են անասնագլխաքանակի հաշվառման արդյունքները

Գեղարքունիքի մարզում արդեն հայտնի են 2025 թվականի տնտեսական տարվա անասնագլխաքանակի հաշվառման արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունից, 2026 թվականի հունվարի դրությամբ Գեղարքունիքի մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում հաշվառվել է 69 հազար 788 գլուխ խոշոր, 100 հազար 275 գլուխ մանր եղջերավոր անասուն, 9934 գլուխ խոզ, 1552 գլուխ ձի, 185 հազար 826 թև թռչուն։ 69 հազար 788 գլուխ խոշոր անասուններից կովեր են 29 հազար 219  գլուխը, 100 հազար 275 գլուխ մանր եղջերավորներից մայր ոչխարներ են 68 հազար 521 գլուխը։ 9934 գլուխ խոզերից մայրեր են 1845 գլուխը։

2025 թվականի մարտից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ընթանում  են անասնագլխաքանակի պատվաստումների և համարակալման աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում