ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ավելի քան 155 նավ վնասելու կամ ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր կարողացել են վնասել կամ ոչնչացրել իրանական ավելի քան 155 նավ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Հրամանատարության կողմից X-ում հրապարակված տվյալների համաձայն՝ ապրիլի 6-ի դրությամբ «ոչնչացվել կամ վնասվել է» ավելի քան 155 իրանական նավ։ Բացի դրանից CENTCOM-ը հայտնում է, որ ամերիկացի զինվորականները Իրանի դեմ պատերազմի ընթացքում հարվածներ են հասցրել իրանական ավելի քան 13 հազար թիրախի։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Հայերեն ქართული Русский

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է երկրում միջուկային գիտության առաջընթացի մասին՝ չնայած արտաքին ճնշմանը

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է Խարբերդի մանկատանն ապրիլին գրանցված մահվան դեպքերի մասին լուրերին

Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու Թրամփի կոչին

ԱրարատԲանկը համագործակցություն է հաստատել ամերիկյան Anchorage Digital Bank թվային բանկի հետ

ՀՀ խորհրդարանում քննարկվել են Շվեյցարիայի հետ համագործակցության հեռանկարները