Իրան

Ավելի քան 370 ամերիկացի զինվորական է տուժել Իրանի դեմ գործողությունների ընթացքում

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 370 ամերիկացի զինվորական է տուժել Իրանի դեմ գործողությունների ընթացքում

Ավելի քան 370 ամերիկացի զինծառայող է տուժել Իրանի դեմ փետրվարի 28-ից սկսված ռազմական գործողությունների ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CBS հեռուստաընկերությունը, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը։

Հեռուստաալիքի զրուցակցի տվյալներով՝ շուրջ 330 մարդ արդեն վերադարձել է ծառայողական պարտականությունների կատարմանը, հինգը՝ ծանր վիրավորում ունեն։

CBS-ը նաև հաղորդել է, որ անցած գիշեր Քուվեյթի Ալի ալ Սալեմ ավիաբազային հասցված իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվածքներ են ստացել 15 ամերիկացի զինծառայողներ։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել է, որ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր զոհվել է ամերիկացի 13-ը զինծառայող։

ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնի խոսքով՝ ամերիկացի զինծառայողների վնասվածքների մեծ մասն իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհների հետևանք է։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում