Սաուդյան Արաբիան հայտնել է մի քանի ժամվա ընթացքում 18 իրանական ԱԹՍ ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը վերջին մի քանի ժամվա ընթացքում որսացել է Իրանի կողմից արձակված 18 անօդաչու թռչող սարք։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ երկրի հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է Իրանից թագավորության Արևելյան նահանգի ուղղությամբ արձակված յոթ հրթիռ։

Հայտարարության համաձայն՝ Իրանից արձակված հրթիռների բեկորներն ընկել են Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտների վրա՝ պատճառելով վնասներ։

Նշվում է, որ այժմ վնասի գնահատում է իրականացվում, սակայն չի հստակեցվել, թե կոնկրետ որ օբյեկտներն են վնասվել։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Հայերեն Русский

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին