ԱՀԿ-ն դադարեցրել է բժշկական տարհանումը Գազայից

1 րոպեի ընթերցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դադարեցրել է հիվանդների բժշկական տարհանումը Գազայի հատվածից՝ իր աշխատակիցներից մեկի մահվանից հետո։

«ԱՀԿ-ն ցավով հաստատում է, որ այսօր Գազայի հատվածում անվտանգության հետ կապված միջադեպի հետևանքով սպանվել է մի մարդ, որը պայմանագրով աշխատում էր կազմակերպության հետ և մատուցում ծառայություններ։ Միջադեպից հետո ԱՀԿ-ն դադարեցրել է Գազայից հիվանդների այսօրվա բժշկական տարհանումը Ռաֆահով դեպի Եգիպտոս: Բժշկական տարհանումը  դադարեցված կմնա մինչև հետագա ծանուցումը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը X-ում։

Նա նշել է, որ պատահարի վայրում են եղել նաև ԱՀԿ-ի ևս երկու աշխատակից, որոնք չեն տուժել։

Ըստ նրա տեղեկատվության՝ համապատասխան մարմինները կհետաքննեն միջադեպը:

Հայերեն Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք