ԱՀԿ-ն դադարեցրել է բժշկական տարհանումը Գազայից
1 րոպեի ընթերցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դադարեցրել է հիվանդների բժշկական տարհանումը Գազայի հատվածից՝ իր աշխատակիցներից մեկի մահվանից հետո։
«ԱՀԿ-ն ցավով հաստատում է, որ այսօր Գազայի հատվածում անվտանգության հետ կապված միջադեպի հետևանքով սպանվել է մի մարդ, որը պայմանագրով աշխատում էր կազմակերպության հետ և մատուցում ծառայություններ։ Միջադեպից հետո ԱՀԿ-ն դադարեցրել է Գազայից հիվանդների այսօրվա բժշկական տարհանումը Ռաֆահով դեպի Եգիպտոս: Բժշկական տարհանումը դադարեցված կմնա մինչև հետագա ծանուցումը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը X-ում։
.@WHO is devastated to confirm that a person contracted to provide services to the Organization in Gaza was killed today during a security incident.
— Tedros Adhanom Ghebreyesus (@DrTedros) April 6, 2026
Two WHO staff members were present but were not injured.
We extend our condolences to the family, loved ones, and colleagues… pic.twitter.com/REuhPTLZKD
Նա նշել է, որ պատահարի վայրում են եղել նաև ԱՀԿ-ի ևս երկու աշխատակից, որոնք չեն տուժել։
Ըստ նրա տեղեկատվության՝ համապատասխան մարմինները կհետաքննեն միջադեպը: