Իրան

Պատերազմի սկսվելուց ի վեր գրոհի է ենթարկվել Իրանի 30 համալսարան. գիտության նախարար

1 րոպեի ընթերցում

Պատերազմի սկսվելուց ի վեր գրոհի է ենթարկվել Իրանի 30 համալսարան. գիտության նախարար

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հակամարտության սկզբից ի վեր Իրանում գրոհել են 30 համալսարանի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆը։

«Հակառակորդը շատ որոշակիորեն թիրախավորել է համալսարանական և հետազոտական ոլորտները։ Մեր լաբորատորիաները, լսարանները և ուսանողական հանրակացարանները գրոհների են ենթարկվել, և ներկա պահին ողջ երկրում գրոհի է ենթարկվել 30 համալսարան», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Թեհրանն ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհները համարում է հակառակորդի «հուսահատության և անելանելիության» ցուցանիշ, քանի որ նրանք չեն կարողացել արդյունքի հասնել Իրանի զինված ուժերի հետ անմիջական բախման հարցում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում