Իրան

ԱՄԷ-ում 4 մարդ է վիրավորվել իրանական հրթիռների և ԱԹՍ-ների հարվածի հետևանքով

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ում 4 մարդ է վիրավորվել իրանական հրթիռների և ԱԹՍ-ների հարվածի հետևանքով

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերն ապրիլի 6-ին որսացել են Իրանից արձակված 12 բալիստիկ հրթիռ, 2 թևավոր հրթիռ և 19 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։

Նախարարությունը նշել է, որ հարվածների հետևանքով չորս մարդ է վիրավորվել։ Այդպիսով, երկրում վիրավորների ընդհանուր թիվը հակամարտության մեկնարկից ի վեր հասել է 221-ի։

Գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ Իրանի կողմից հարձակումների սկզբից ի վեր ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը որսացել է 519 բալիստիկ հրթիռ, 26 թևավոր հրթիռ և 2210 ԱԹՍ։

Ավելի վաղ Ֆուջեյրայի իշխանությունները հայտարարել են, որ իրանական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է էմիրությունում գտնվող Du հեռահաղորդակցական ընկերության շենքը․ տուժածներ չկան։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում