Շախմատի անհատական Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 15 մասնակից
1 րոպեի ընթերցում

Հայաստանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կունենա 15 մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 7-19-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանից մասնակցում են 15 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Սուքիասյանը, Տիգրան Համբարձումյանը, Մարիամ Մկրտչյան, Հայկ Երիցյանը, Րաֆֆի Ղազարյանը:
Առաջնությանը մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ: Առաջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Կարդացեք հոդվածը` Русский